ՀՀ կառավարությունն «Արմավիայի» դեմ դատական հայց է ներկայացրել

ՀՀ կառավարությունն «Արմավիայի» դեմ դատական հայց է ներկայացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---