Քաղաքաշինության նախարարը Զարուհի Փոստանջյանի առաջարկով գնացել էր «Փակ շուկա»

Քաղաքաշինության նախարարը  Զարուհի Փոստանջյանի առաջարկով գնացել էր «Փակ շուկա»

PanARMENIAN.Net - Երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը այցելեց «Փակ շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու: Նախարարությունից հայտնում են, Ս. Թադևոսյանը ևս մեկ անգամ շինհրապարակում համոզվեց, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավստամբ՝ «Փակ շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են: Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Փակ շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---