23 մայիսի 2013 - 13:06 AMT
Արմեն Աշոտյան. Շրջանավարտների համար վաղը տոնական համերգ կկազմակերպվի Ազատության հրապարակում

«Վաղն առավոտյան բոլոր դպրոցներում կլինի վերջին դասը, կհնչի Վերջին զանգը»,-ասաց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստից հետո:

Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ շրջանավարտների համար քաղաքապետարանի հետ միասին տոնական համերգ կկազմակերպվի Ազատության հրապարակում: