«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ![]() 23 մայիսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Տաշիր քաղաքի մանկապարտեզներից մեկը (նկարում) տարածքի ամենահին շինություններից մեկն է և իր վրա է կրում ժամանակի կնիքը. քաղաքաշինական մասնագիտական փորձաքննության արդյունքում մանկապարտեզի շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարավտանգ: Եվ ահա, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ նաև դպրոցականները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ըստ աշակերտների թվաքանակի, նրանց կողմից ֆինանսավորվել են թիվ 32 ընտրատարածքի բոլոր 55 դպրոցների շրջանավարտները` Վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ Զինված ուժերին նվիրվելիք մեքենաներին, ապա արդեն իսկ կնքվել են մեքենաների ձեռքբերման համապատասխան պայմանագրերը և հունիսի սկզբներին այդ մեքենաները կհանձնվեն բանակին: Հավելենք, որ մեքենաների մակնիշներն ընտրվել են բացառապես ՀՀ ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Իսկ հունիսի վերջին կիրականացվի ևս մեկ ավանդական դարձած ծրագիր. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրենց բանկային անհատական քարտերը կստանան ՀՀ մանկատների շրջանավարտները` որպես իրենց ինքնուրույն առաջին քայլերում աջակցություն: Քարտերի վրա առկա գումարների մասին կիրազեկվի լրացուցիչ, հայտնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |