Գ. Բաղրամյան. 1 խ/մ գազի դիմաց հայաստանցիները կվճարեն 156 դրամ

Գ. Բաղրամյան. 1 խ/մ գազի դիմաց հայաստանցիները կվճարեն 156 դրամ

PanARMENIAN.Net - 1 խորանարդ/ մետր գազի դիմաց, ըստ նախնական որոշման, հայաստանցիները կվճարեն 156 դրամ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ «Հաշվի առնելով, որ Կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսը և մի շարք այլ հանգամանքներ, այս պահին հիմնավորված ենք համարել, որ գազի գինը սահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ»,- ասել է նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է մայիսի 14–ին: Ընկերությունն առաջարկել է գազի գինը 1 խորանարդ/մետրի համար սահմաել 221 դրամ: Այսօրվա տվյալով 1 խորանարդ/մետր գազն արժի 132 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---