23 մայիսի 2013 - 18:09 AMT
Արձագանք հրապարակմանը. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր

2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը: