Պողոսյանը և Գարիբաշվիլին քննարկել են փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները![]() 24 մայիսի 2013 - 10:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Հունան Պողոսյանը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքները և հրավերը` կարևորել է երկու հարևան երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը: Հունան Պողոսյանը և Իրակլի Գարիբաշվիլին քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների համագործակցության առավել ճկուն ձևեր կիրառելու և փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները` նշելով, որ ընդգրկուն համագործակցության շնորհիվ առավել դյուրին կդառնա հանցաշխարհի մարտահրավերներին դիմագրավելը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |