Ռուբեն Հակոբյան. Կառավարության ներկայացրած ծրագիրն, իրականում, այնքան էլ վատը չի

Ռուբեն Հակոբյան. Կառավարության ներկայացրած ծրագիրն, իրականում, այնքան էլ վատը չի

PanARMENIAN.Net - ԱԺ անցած քառօրյան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի բնորոշմամբ՝ լուրջ և հագեցած օրակարգ ուներ, որի ընթացքում հաջողվեց բավական լավ քննարկումներ ծավալել: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա անկատեց, որ քննարկումներն, իհարկե, ստացվեցին, սակայն կարևոր է նաև որ դրանք գործածվեն կյանքում:

Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին, որին ԱԺ-ն հավանություն տվեց, նա նշեց, որ պետությունը խորը ճգնաժամի մեջ է, և ինչքան էլ լավ ծրագիր ներկայացվի, նախ այն պետք է իրագործել:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ծրագիրն իրականում այնքան էլ վատը չի, սակայն այն հակացուցված է այս համակարգին, քանի որ երկրում տիրող համակարգը չի կարող գնալ այնպիսի բարեփոխումների, որոնք կարող են կասկածի տակ դնել իր գոյությունը: «Այս համակարգի շարժիչ ուժը կոռուպցիան, մենաշնորհն ու ստվերային տնտեսությունն են, իսկ նման դեպքում ամենալավ ծրագիրն էլ իրագործել հնարավոր չէ:

Մեզ մոտ բարեփոխումները ընկալում են այն չափով, որ չափով որ դրանք հիմք չեն հանդիսանա իշխանությունը կորցնելուն», -եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:

 Ուշագրավ
---