Արաս Օզբիլիսին «Դինամոյից» ու «Ռուբինից» բացի ցանկանում է ձեռք բերել նաև «Անժին»![]() 24 մայիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Այս մրցաշրջանը «Կուբանի» համար հարուստ էր իրադարձություններով: Թիմը լքեց Դան Պետրեսկուն, որը գլխավորեց «Դինամոն», տեղի ունեցավ Յուրի Կրասնոժանի փոփոխությունը, ինչպես նաև գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հեռացավ: Իսկ «Կուբանի» ֆուտբոլիստներին ցանկանում են ձեռք բերել բազմաթիվ ակումբներ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Անժին»: Մինչ այդ նշվում էր, որ նրան ցանկանում են ձեռք բերել «Դինամոն» և «Ռուբինը», հաղորդում է sport-express.ru-ն: Վերջին ժամանակներս Օզբիլիսն ավելի հազվադեպ էր հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում, այդ պատճառով էլ ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |