24 մայիսի 2013 - 13:37 AMT
Վրաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին ապահովել ՕԽ-2014-ի անվտանգությունը

Վրաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին ապահովել 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նա ընդգծել է, որ վրացական կողմը կձեռնարկի մաքսիմալ ջանքեր, որպեսզի ռուս-վրացական սահմանի վրա խաղերի օրերին միջադեպեր չլինեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսկ Ճապոնիայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկինձեն ասել էր, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում խորհրդատվություն անցկացնել. «Հիմա Ռուսաստանի հերթն է»,- ասել է նախարարը: