Սփյուռքի նախարարությունում ընդունել են Կուրսկի պատվիրակությանը![]() 24 մայիսի 2013 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՌԴ Կուրսկի մարզից ժամանած պատվիրակությունը՝ նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Պատվիրակության կազմում էին նաև Կուրսկի քաղաքապետ Օ. Գերմանովան և պաշտոնատար այլ անձինք: Հյուրերին ընդունեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպան ընթացքում կողմերը գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կուրսկի մարզային ղեկավարության ներկայացուցիչները հավաստեցին, որ Կուրսկի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է մարզի կրթական, մշակութային, բարեգործական ծրագրերին: Երկուստեք նշեցին Կուրսկի հայ համայնքի ղեկավար Ալեքսան Կոշտոյանի մեծ ներդրումը համայնքային կյանքի կազմակերպման և հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: Հյուրերին ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, տարբեր ոլորտներում անցկացվող համահայկական մրցանակաբաշխությունները և հայկական ներուժի համախմբման նպատակով կազմակերպվող մասնագիտական համաժողովները: Ներկայացվեցին նաև նախարարության համար առաջնային համարվող հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու ճիշտ օգտագործման և հայրենադարձության խնդիրները, և պայմանավորվածություն ձեռք բերվեց այսուհետ ևս ակտիվ համագործակցել այդ ծրագրերն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել Կուրսկի հայ համայնքին վերաբերող հարցերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |