
BSA –ի (Բիզնես ծրագրային ապահովման ալիանս) և INSEAD-ի, որն աշխարհի բիզնես առաջատար դպրոցներից է, նոր ուսումնասիրության համաձայն՝ պատշաճ արտոնագրված ծրագրերի կիրառման ընդլայնումն ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար, քան համանման աճը հենային ծրագրերի օգտագործմանպարագայում, ասվում է BSA հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
Արտոնագրված ծրագրերի կիրառման ոլորտում մեկ տոկոս աճը մոտավոր հաշվարկներով 7 մլն դոլարի օգուտ կտա ազգային արտադրանքում, մինչդեռ համանման աճը հենային ծրագրերի կիրառման դեպքում ենթադրում է 3 մլն դոլարի աճ. այսինքն՝ պատշաճ արտոնագրված ծրագրերի դեպքում 4 մլն դոլարի աճ կարձանագրվի համախառն ներքին արդյունքում(GDP):
«Մրցակցային առավելություն. Պատշաճ արտոնագրված ծրագրերի տնտեսական ազդեցությունը» նորարական վերլուծություն է, որը հավաքագրել է 95 երկրներից ստացված տվյալները՝ի ցույց դնելու երկրի տնտեսության համար ամբողջովին արտոնագրված ծրագրերի օգտագործման առավելությունները: Ուսումնասիրությամբ հաստատվում է, որ արտոնագրված ծրագրերի օգտագործման ընդլայնումը համապատասխանում է համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճում դրական զգալի ցուցանիշներ արձանագրելուն, և որ պատշաճ արտոնագրված ծրագրերի՝ տնտեսությանը խթանող ազդեցությունը շատ ավելի մեծ համեմատությամբ հենային ծրագրերի հետ:
«Պատշաճ արտոնագրված ծրագրերի օգտագործումը նվազեցնում է ռիսկը և արդյունավետ աշխատելու հնարավորություններ ստեղծում, որոնք ձեռնարկությունների համար առաջնային խնդիր են,- ասում է BSA-ի Հայստանյան ներկայացուցիչ/ իրավախորհրդատու Նարինե Մկրտչյանը: - Այս ուսումնասիրությունը հաստատում է, որ արտոնագրված ծրագրերը ոչ թե պարզապես արդյունավետ են ընկերությունների համար, այլև պետության տնտեսական աճի կարևոր խթան են: Հայաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներրը պետք է անեն հնարավորինս՝ օգտվելու այս առավելություններից՝ նվազեցնելով հենությունը և խթանելով պատշաճ արտոնագրված ծրագրերի օգտագործմանը»: Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ պատշաճ արտոնագրված ծրագրերում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց (ներդրման վերադարձելիություն՝ ROI) ստացվում է 202 դոլար, մինչդեռ հենային ծրագրերի դեպքում այն կազմում է 12 դոլար: Ուսումնասիրության այլ տվյալների համաձայն՝
• Արտոնագրված ծրագրերի կիրառման մեկ տոկոս ընդլայնումն աշխարհում մոտ 73 մլրդ դոլարի օգուտ կտա համաշխարհային տնտեսությանը, իսկ հենային ծրագրերի դեպքում այդ ցուցանիշը կկազմի 20 մլրդ դոլար՝ 53 մլրդ դոլարի տարբերությամբ:
• Ուսումնասիրության մեջ ներգրավված յուրաքանչյուր երկիր տնտեսապես ավելի է շահել պատշաճ արտոնագրված ծրագրերից, քան հենայիններից:
• «Դոլարը դոլարի դիմաց» հենքով՝պատշաճ արտոնագրված ծրագրերի օգտագործման մեջ ներդրումներից ստացված շահույթն առավելագույնն է եղել զարգացող երկրներում՝կազմելով հավելյալ ՀՆԱ-ում միջինը 437 դոլար:Այդուհանդերձ, եկամտաբերության տարբեր մակարդակ ունեցող երկները շահում են. Արտոնագրված ծրագրերի համար յուրաքանչյուր հավելյալ ներդրված դոլարի դիմաց ստացվում է 117 դոլարի վերադարձ(ROI) բարձր եկամտաբերությամբ երկներում և 140 դոլար՝միջին եկամտաբերությամբ երկրներում:
«Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝արտոնագրված ծրագրային ապահովման հետ հավելյալ արժեքավոր ծառայությունների մատուցումը,օգնում են նվազեցնել ծախսերը և ավելացնել արտադրողականությունը: Այս զեկույցը մեկ քայլ առաջ է գնում՝ցույց տալով ծրագրային ապահովման օգտագործման ազդեցությունը երկրի արտադրության վրա,- ասել է INSEADeLab-ի ավագ հետազոտող Էդուարդո Ռոդրիգես-Մոնտեմամայորը: - Արդյունքները հստակ ցույց են տվել,արարտոնագրված ծրագրերը շահեկան են բիզենսի և երկրի տնտեսության համար, և որ ուսումնասիրության մեջ ներգրավված երկներում արտոնագրված ծրագրերն ավելի մեծ տնտեսական ազդեցություն ունեն քան հենային ծրագրերը»:
Իշխանությունները և ձեռնարկությունները, որոնք ցանկանում են օգտվել արտոնագրված ծրագրերի ներկայացրած տնտեսական առավելություններից, պետք է քայլեր ձեռնարկեն հետևյալ ոլորտներում.
• Մշակել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն ուղղված ամուր և արդիական օրենքներ, որոնք կպաշտպանեն ծրագրային ապահովումը և համակարգիչներին, բջջայիններին վերաբերող հեղինակային իրավունքով պաշտպանվող օբյեկտները :
• Համապատասխան ռեսուրսներով նպաստել մտավոր սեփականության իրավունքների ամրապնդմանը:
• Բարձրացնել ծրագրային հենության ռիսկերի մասին հանրային իրազեկվածությունը:
• Օրինակծառայել՝օգտագործելով բացառապես ամբողջությամբ արտոնագրված ծրագրեր և ներդնել ծրագրային կոմպոնենտների կառավարման ծրագրեր: