Համանախագահները նախարար Նալբանդյանին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները![]() 24 մայիսի 2013 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |