
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ հորդորում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին ուշադիր լինել, և երեխաներին մեքենա չտրամադրել: