
Մայիսի 24-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևանի Սոսե փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող ֆիրմային խանութի պատը և Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեում չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը, ինչից վնասվել է ջրատար խողովակը և մոտակա շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրերը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ: