ԼՂՀ ՊՆ Ք. Իվանյանի անվան ռազմաուսումնական վարժարանում ևս հնչել է դպրոցական վերջին զանգը![]() 24 մայիսի 2013 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմաուսումնական վարժարանում հնչել է դպրոցական վերջին զանգը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էր բանակի մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Ս. Սուրենյանը, ով շնորհավորելով սաներին ու նրանց հարազատներին համոզմունք է հայտնել, որ ի դեմս շրջանավարտների տարիներ անց մենք կունենանք գաղափարապես ու մասնագիտական առումով ավելի լավ պատրաստված սպաների հերթական սերունդ: Վարժարանականներին շնորհավորանքի խոսքեր ու մաղթանքներ են ուղղել նաև վարժարանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները, սաների ծնողներն ու հարազատները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |