«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը մեկնարկել է24 մայիսի 2013 - 21:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 23-ից hունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում կիրա¬կանացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իրականացվում է 2012 թվականից՝ յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում: Իր ամենամյա ուղերձում նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, կարևորել է գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրն այս ասպարեզում մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրա¬կանացվող ծրագրերի յուրահատուկ ստուգատես է», - նշել է նա: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Ծրագիրը մեկնարկել է մայիսի 23-ին՝ «Ասմունքի հանրապետական ամենամյա փառատոնի» եզրափակիչ փուլով: Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա հունիսի 1-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգով և մրցանակաբաշխությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |