«Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով գիտաժողով․ օր 2-րդ![]() 25 մայիսի 2013 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովի 2-րդ աշխատանքային օրն է։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ: Եռօրյա գիտաժողովը նվիրված է ժամանակակից միկրո- և նանոէլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների, ինչպես նաև սարքերի ֆիզիկայի զարգացման ուղիների և ձեռքբերումների ամփոփմանը: «Վստահությամբ ուզում եմ նշել, որ այս գիտաժողովը շարունակական բնույթ է ունենալու, քանի որ այն մեզ տալիս է գիտական դպրոցի ընդլայնում, ճանաչում միջազգային ոլորտում, գիտական հիմքերի ամրապնդում և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության հեռանկարներ»,-ասել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Գիտաժողովի ժամանակ զեկույցներն ու նիստերը ներկայացվում են 4 բաժիններով՝ «Կիսահաղորդչային նոր նյութերի ստացում և բնութագրում», «Ինտեգրալ սխեմաների մշակում և ձևավորում», «Նանոտեխնոլոգիա» և «Ցածր չափային համակարգեր»: Մայիսի 26-ին գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան եկած հյուրերը կայցելեն Խոր Վիրապ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |