Ա․Քեշիշի «Ադելի կյանքը» Կաննում ստացավ Կինոկրիտիկների միջազգային ասոցիացիայի մրցանակը

Ա․Քեշիշի «Ադելի կյանքը» Կաննում ստացավ Կինոկրիտիկների միջազգային ասոցիացիայի մրցանակը

PanARMENIAN.Net - Կաննի 66-րդ փառատոնի Կինոկրիտիկների միջազգային ասոցիացիայի մրցանակը (FIPRESCI) շնորհվեց Աբդելաթիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմին, որը հիմնական մրցութային ծրագրում է, հայտնում է Ինտերֆաքսը։ Քեշիշի կինոնկարը պատմում է երկու աղջիկների սիրո մասին։ Սովորույթի համաձայն, FIPRESCI մրցանակը շնորհվում է գլխավոր մրցանակաբաշխության նախօրեին։ Այսօր նաև հանձնվեց փառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Այն շնորհվեց իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Անցյալը» ֆիլմին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---