ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող17 հունվարի 2006 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Ժնեւում գումարվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի առաջին` կազմակերպչական նիստը եւ կայացան հանձնաժողովի պաշտոնատարների ընտրությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը միաձայն ընտրվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող: ՄԱԿ-ի բարեփոխումների ընդհանուր գործընթացում նախատեսվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարինումը ավելի լայն իրավասություններ ունեցող Մարդու իրավունքների խորհրդով: Այս առումով անցումային փուլի կառավարման տեսանկյունից Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը առավել կարեւորվում է: Նստաշրջանի նախագահող ընտրվեց Պերուի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանն իր աշխատանքները կվերսկսի մարտին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |