Սերգեյ Ռյաբկով. Եվրամիությունը, հանելով Սիրիա զենքի առաքման էմբարգոն, թեժացնում է հակամարտությունը

Սերգեյ Ռյաբկով. Եվրամիությունը, հանելով Սիրիա զենքի առաքման էմբարգոն, թեժացնում է հակամարտությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը, հանելով Սիրիա զենքի առաքման էմբարգոն, թեժացնում է հակամարտությունը և նվազեցնում է Ժնևում սիրիական կարգավորման շուրջ կայանալիք խորհրդաժողովի արդյունավետությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայում կայանալիք մամլո ասուլիսում:

Նախօրեին ԵՄ երկրների ԱԳ նախարարները չկարողացան պայմանավորվել Սիրիա զենքի առաքման էմբարգոյից հրաժարվելու հարցում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշում ընդունել:

«Այսպիսով Եվրամիությունը փաստորեն կրակին յուղ է լցնում և նվազեցնում է Սիրիայի հարցով քաղաքական կարգավորման խորհրդաժողովի արդյունավետության շանսերը»,-ասել է Ռյաբկովը, հայտնում է «ՌԻԱ Նվոոստին.:

 Ուշագրավ
---