ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են թիվ 151 բանաձևի օգտին, որը ներկայացրել է սենատոր Մյուրեյը: Բանաձևում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն:

Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին, որտեղ ասվում է, որ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:

Լուիզիանայի նահանգի Սենատը որոշեց ներկայացնել բանաձևն ԱՄՆ Կոնգրեսին և Սպիտակ տանը: «Մենք կոչ ենք անում նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,-ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---