Նախագահ. Արաբական աշխարհի հետ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է

Նախագահ. Արաբական աշխարհի հետ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև խորհրդարանական կապերը և համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել տարբեր մակարդակի փոխայցելությունները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադառնալով դեռևս 2009թ. Քուվեյթ կատարած իր այցին և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դրանք կյանքի են կոչվում, երկու երկրներում արդեն իսկ գործում են դեսպանություններ, իսկ ընթացիկ տարում Քուվեյթում գումարվելու է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն ընթացիկ ծրագրերը և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Քուվեյթի ԱԺ նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---