Ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը. Քաղաքապետը՝ երեխաներին

Ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը. Քաղաքապետը՝ երեխաներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա մյուս օրերին, բոլորի ուշադրությունը սևեռված է ձեր վրա ու բոլորը ցանկանում են առանձնակի ուրախություն պատճառել ձեզ:

Երևանի քաղաքապետարանն էլ, բնականաբար, արել է հնարավորը ձեր տոնն առավել հաճելի ու հիշարժան դարձնելու համար:

Տոնական այս օրը երևանցի բոլոր փոքրիկներին ու ընդհանրապես աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն եմ մաղթում: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, առողջ մեծանաք ու արդարացնեք ձեր ծնողների` ձեզ հետ կապած բոլոր հույսերը: Մենք, մեծերս, ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան: Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը:

Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է քաղաքապետի ուղերձում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---