Ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում

Ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ:

Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Վերջերս Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել տարածաշրջանային ուսումնական կենտրոն:

Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։

2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---