Լատվիայի Սեյմի նախագահ. Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան

Լատվիայի Սեյմի նախագահ. Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան

PanARMENIAN.Net - Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:

Աբոլտինան բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը և խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ խորհրդարանների միջև գործակցության խորացմանը նպաստում են բարեկամության խմբերը և ուրախությամբ տեղեկացրել, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ:

Նա բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը և պատրաստակամություն է հայտնել փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարևոր է համարել նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը և ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան: Սաեյմայի նախագահը կարևորել է համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---