Մոնսերատ Կաբալիեն այնուամենայնիվ հայտնվեց Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»![]() PanARMENIAN.Net - Հանրաճանաչ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն «անցանկալի անձ» է հայտարարվել Ադրբեջանում: Ինչպես ասել են «Ինտերֆաքսին» Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատանը, որոշումը կայացվել է այն փաստի առնչությամբ, որ հայտնի երգչուհին օրերս այցելել է Լեռնային Ղարաբաղ: «Մենք բողոքի նոտա ենք ուղարկել իսպանական կողմին՝ պարզաբանելով իրավիճակը, և պահանջել ենք պարզաբանումներ ներկայացնել Կաբալիեի կողմից «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» այցելության կապակցությամբ: Նոտայում ասվում է, որ Կաբալիեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի որ «անցանկալի անձ է» դառնում»,-ասել են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Դեսպանատանը նաև նշել են, որ երգչուհու մենեջերները նախապես զգուշացվել էին, հենց որ հայտնի էր դարձել Լեռնային Ղարաբաղ այցելելու նրա մտադրության մասին: Նրանց ասվել էր, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելությունն առանց Բաքվի թույլտվության ապօրինի է»: Ի պատասխան, ասել են դեսպանատանը, Կաբալիեի ներկայացուցիչները հավաստիացրել էին, որ նա Ղարաբաղում համերգներ չի տա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |