Բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը13 հունիսի 2013 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին: «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia ընկերության աջակցությամբ: Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, ևս երկուսը՝ Ասիայում: Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձևավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում: Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին և աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ և շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ և դիզայներներ: Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երևանում և Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Վերապատրաստում անցած երիտասարդների 80 տոկոսն արդեն աշխատանք է գտել Երևանում և Գյումրիում տեղակայված տարբեր կազմակերպություններում, իսկ մյուսները ներգրավված են mLab աջակցությամբ (մենթորությամբ) ձևավորված թիմերում և աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի հիմնադրեն սեփական կազմակերպությունները: Կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ Nokia-ի և mLab-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներից: Տարածաշրջանում մոբայլ լուծումների մրցունակությունը բարձրացնելու նպատակով «mLab ECA»-ն նախաձեռնել և կազմակերպել է նաև Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Դրա նպատակն է խթանել գործարար և սոցիալական դաշտի զարգացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |