Ռուբեն Հայրապետյան. Անհեթեթություն է, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը

Ռուբեն Հայրապետյան. Անհեթեթություն է, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ոչ ոք չի պահանջել, որ նա հրաժարական տա:

«Եթե ժողովուրդը պահանջի, հրաժարական կտամ: Ես կոչ եմ անում դուրս գալ վիրտուալ կյանքից և իրականում հանդիպել ինձ ու քննարկումներ անել: Ես համացանցում գրառումներ եմ տեսել, թե իբր ես եմ որոշում հավաքականի կազմը, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը, դրանք անհեթեթություններ են: Եթե ես վնաս եմ տալիս հայակական ֆուտբոլին, թող ասեն ինձ»,- ասաց նա:

ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ Մալթայի դեմ խաղում հայ ֆուտբոլիստները մտել են դաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով. «Նրանք թերագնահատել են մրցակցին, ինչի համար էլ պատժվել են: Նրանք կտրվել են գետնից, և մեր խնդիրն է նրանց պահել այդ ճանապարհից: Իսկ ահա Դանիայի դեմ հանդիպմանը ցույց են տվել իրենց խաղը»:

Մալթայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին հունիսի 7-ին սեփական հարկի տակ անակնկալ պարտություն է կրել 0:1 հաշվով, իսկ ահա 4 օր անց տպավորիչ հաղթանակ տոնել Դանիայի նկատմամաբ 4:0 հաշվով:

«Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչին պատրաստ էին: Դանիային հաղթելն ամենևին էլ հերոսություն չէր, եթե սա հերոսություն է բա մեր շախմատիստներն ի՞նչ ասեն»,- հավելեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---