Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից![]() 13 հունիսի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Վերջին ամիսներին անցկացվող տեխնիկական փորձարկումն արդեն ավարտված է, և Wi-Fi կապն արդեն հասանելի է ուղևորներին: «Արմենիա» ֆիրմային գնացքում այն գործում է ՍՎ-ներում, իսկ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում հասանելի է բոլոր վագոններում: Wi-Fi կապի գործարկումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող ուղևորների սպասարկման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականության տարրերից մեկը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն նախատեսում է նաև լայնացնել ինտերնետ-կապի հասանելիությունն «Արմենիա» ֆիրմային գնացքում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |