Apple-ը մշակում է 4,7 և 5,7-դյույմանոց էկրաններով iPhone-ներ

Apple-ը մշակում է 4,7 և 5,7-դյույմանոց էկրաններով iPhone-ներ

PanARMENIAN.Net - Apple-ը մշակում է երկու մեծ iPhone, որոնք կարող են թողարկվել արդեն 2014 թվականին: Սարքերից մեկի էկրանի մեծությունը 4,7 դյույմ է, մյուսինը՝ 5,7 դյույմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` Apple-ին մոտ աղբյուրների վրա հղումով:

Նաև լուրեր են շրջանառվում, որ Apple-ը 2013թ. աշնանը կներկայացնի բյուջետային iPhone պլաստիկ կորպուսով՝ iPhone 5S-ի հետ միաժամանակ: Ըստ աղբյուրների, սարքը կթողարկվի 5-6 գունային տարբերակով, գինը կլինի 99 դոլար, թեև վերջնական գինը դեռ քննարկվում է: Իսկ Apple-ը մինչ օրս նման հայտարարությամբ հանդես չի եկել և հերքում է բոլոր լուրերն այդ մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---