Սյուզի Կենտիկյանը հուլիսի 6-ին ռևանշ-մենամարտ կանցկացնի Կարինա Մորենոյի դեմ![]() 14 հունիսի 2013 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոն կպաշտպանի իր տիտղոսը աշխարհի նախկին չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հետ մենամարտում: Նրանց հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Դորտմունդում: Նշենք, որ մենամարտը կրելու է նաև ռևանշի կարգավիճակ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ: Մենամարտը ընթանում էր հավասար, սակայն մենամարտի վերջում Մորենոն ավելի շեշտված էր հարվածներ հասցնում, քան մրցակիցը, ինչն էլ նրան հաղթանակ բերեց, հայտնում է championat.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |