Լևոն Թոքմաջյանը. Գոնե առաջիկա 50 տարում Հրապարակն արդիականացնելու կարիք չկա![]() 14 հունիսի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Հանրապետության հրապարակի արդիականացման իր տարեբերակն է ունեցել՝ Անահիտ աստվածուհու արձանը, բայց հրաժարվել է այդ մտքից, քանի որ, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արվեստագետը, Հրապարակը պետք է բաց մնա, գոնե առաջիկա 50 տարում այն արդիականացնելու կարիք չկա: «Այդ մրցույթները, որ հայտարարվում են, սովորաբար, սիմվոլիկ են: Ես հիմա ոչ մի բանի վրա չեմ զարմանում, եթե ԱԳՆ շենքը կարող են հյուրանոց դարձնել, Ազգային պատկերասրահի շենքն էլ կարող են օբյեկտի վերածել: Ախր էնպես չպիտի լինի, որ օլիգարխներն ինչ ուզեն՝ անեն այս քաղաքում, սա նաև մեր քաղաքն է»,-ասաց քանդակագործը և հավելեց, որ չնայած ամենին, հաճելիորեն զարմացել է այն փաստից, որ քաղաքապետի հրահանգով Փակ շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել: «Հստակ երևում է, որ Տարոն Մարգարյանը ուզում է Երևանը Երևան դարձնել, հենց թեկուզ այն նստարանները, որ տեղադրվեցին, ամեն դեպքում հաճելի է»: Քանդակագործը ևս մեկ անգամ անդրադարձավ Երևանի ոչ համաչափ ճարտարապետական դիմագծին ու անհետացող շենքներին. «Էլ ինչո՞վ է հին Երևանը, եթե հին շենքերը չկան, Հռոմն էլ է հին, բայց դա երևում է: Երևանի կենտրոնում էլ հին բան չկա, ես դեմ չեմ, որ քանդվող, անպետք կառույցները վերականգնեն, վերակառուցեն, բայց հրաշալի շենքեր են քանդում՝ Դատախազության շենքը, Սևան հյուրանոցը, ի՞նչ արեցին այդ շենքների հետ: Անընդհատ կենտրոում ինչ-որ բան են անում: Ես վերջերս Թեհրան էի գնացել: Ծայրամասերում այնպիսի հրաշալի կառույցներ կան, որ Երևանի պես կենտրոն գալով մարդը չի ապշում. ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի արդիականացման մրցութ է հայտարարել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |