«Արարատբանկն» ամփոփել է 2012թ. գործունեության արդյունքները

«Արարատբանկն» ամփոփել է 2012թ. գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում 2012թ. իր տարեկան ժողովոն էր գումարել «Արարատբանկ» ԲԲԸ-ն

Բանկի զուտ շահույթից 297 մլն դրամ վճարվել է բաժնետերերին որպես շահաբաժին: «Մենք կատարեցինք մեր ռազմավարական ծրագիրը հավանաբար 140 տոկոսով, աճ ենք գրանցել բոլոր ցուցանիշներով: Բանկի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են Հայաստանի բանկային շուկայում»,-հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

2012թ. վերջին բանկի ակտիվները կազմել են 113,7 մլրդ դրամ՝ ավելանալով 2011թ. համեմատ 29,8 տոկոսով: Բանկի պարտավորությունները հաշվետու շրջանում աճել են 29,1 տոկոսով և կազմել են 97,255 մլրդ դրամ: Զուտ շահույթը 2012թ. կազմել է 3,3 մլրդ դրամ՝ ապահովելով 50,5 տոկոս աճ: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 34,4 տոկոսով՝ հասնելով 16 մլրդ դրամի:

2012թ. վերջին հաճախորդներին տված վարկերը կազմել են 53,662 մլրդ դրամ, ինչը 2011թ. ցուցանիշից ավելի է 39,8 տոկոսով: 2012թ. վերջին հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 63,279 մլն դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 25,4 տոկոսով:

2012թ. վերջին թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 103,015 հատ, որը 2011թ. վերջի համեմատ աճել է 20,1 տոկոսով: 2012թ. վերջին հաճախորդների թիվը կազմել է 167 103՝ աճելով 18,6 տոկոսով: 2012թ. բացվել է բանկի 4 մասնաճյուղ, իսկ տարածքային ցանցը ընդգրկել է 42 մասնաճյուղ:

Անդրադառնալով 2013թ. ծրագրերին՝ բանկի ղեկավարը նշեց, որ կշարունակվի զարգացման միտումը, ինչպես նաև ջանքեր կգործադրվեն ոչ միայն պահպանելու, այլ նաև բազմապատկելու 2012թ. գրանցված աճի ցուցանիշները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---