Օբյեկտիվ. Ռիման իր երազանքների ու մոր մասին չի խոսում. Ամենակարևոր բաները միայն մտքումս են (վիդեո)

Օբյեկտիվ. Ռիման իր երազանքների ու մոր մասին չի խոսում. Ամենակարևոր բաները միայն մտքումս են

PanARMENIAN.Net - Ռիման արդեն մի քանի ամիս է ապրում է ՍՕՍ մանկական գյուղում: Մենակ չի եկել, քույրն ու եղբայրն իր հետ են: Մի քանի ամիս առաջ նրանց փոքրիկ ընտանիքը հավաքեց իրերն ու «Զատիկ» մանկատնից տեղափոխվեց այստեղ: Եկան ու միանգամից հավանեցին. ՍՕՍ մանկական գյուղում մայրիկ կա, իրենք ընտանիքում են ապրում: Հարազատ մոր մասին Ռիման ոչինչ չի պատմում, սեղանին էլ նկար կա` ինքն է մի տղայի հետ, նկարի մասին էլ չի խոսում, բայց երկար ժպտում է նայելուց: Այդ մասին գիտի միայն մոտ ընկերուհին` Մարիամը: Նրանք իրար ամեն ինչ պատմում են, Մարիամը Ռիմային շատ է սիրում, միայն դժգոհում է, որ նեղացկոտ է:

Երբ Ռիմային հարցրեցինք իր երազանքների մասին, ասաց, որ ոչ մի երազանք չունի, հետո երբ արդեն տեսախցիկն անջատված էր, պատմեց, որ իր երազանքների մասին չի ուզում բարձրաձայն խոսել, վախենում է չկատարվեն. «Ամենակարևոր բաները միայն մտքումս են»: Ամենակարևորներն այդպես էլ չասաց: Մի երազանք ունի, որի մասին չի վախենում խոսել. ուզում է «սամակատ» ունենալ:

Ռիմայի ընկերներն ասում են, որ նա գրեթե միշտ լուռ է:

ՍՕՍ մանկական գյուղում այս պահին 64 երեխա է ապրում: ՍՕՍ ընտանիքներում կա 6-7 երեխա, որոնց խնամում է ՍՕՍ-մայրիկը:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
"Օբյեկտիվ" նախագիծ

Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---