// IP Marketing video - START// IP Marketing video - END

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն` երեք հավասար շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է:

Հայաստանի դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, իսկ նանջագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանը պահում են առյուծը և արծիվը, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, ճյուղը, հասկերի խուրձը, շղթան և ժապավենը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Զինանշանի գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները: Այն Հայաստանի 1-ին Հանրապետության զինանշանն է, որի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

ՀՀ օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությամ հիման վրա, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

 Ուշագրավ
Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է