Ր.Հովհաննիսյան. Եթե հիասթափեցրել եմ արյուն չբերելով, եթե արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում

Ր.Հովհաննիսյան. Եթե հիասթափեցրել եմ արյուն չբերելով, եթե արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում

PanARMENIAN.Net - Նա, ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ արտագաղթն աղետ է։ Այսօր իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական ճգնաժամի։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե արտագաղթի առումով մեղավոր է նաև ընդդիմությունը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ, արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում: Շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ նախաձեռնեցինք վեց ամիս առաջ, ուժի մեջ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ արտագաղթը շաբլոնային բառ է դարձել և հայտարարաեց, որ ինքը համարում է, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է. «Բայց եթե նա իշխանություն է, մեղադրել ՀԱԿ–ին, Նախախորհրդարանին, Ժառանգությանը դրա մեջ, սխալ է»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, նա հայտարարեց, որ կամ այս տարվա ընթացքում ընդդիմությունը պետք է միավորվի, կամ գնում են տարբեր ճանապարհներով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---