Սուրենավանի գյուղապետի ընտրություներում առաջադրվել է երկու թեկնածու

Սուրենավանի գյուղապետի ընտրություներում առաջադրվել է երկու թեկնածու

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Սուրենավան համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական կայքից PanARMENIAN.Net ը տեղեկանում է, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` ՀՀԿ-ական Կարո Կարապետյանն ու ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը: Նշենք, որ ԿԸՀ-ն իր վերջին նիստում ընտրել էր Սուրենավանի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել էր «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանը, տեղում մահացել էր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---