Է.Մինասյան. Քննարկվում է Սահմանադրության ընդունման օրը նաև պետական խորհրդանշիների օր նշելու հարցը

Է.Մինասյան. Քննարկվում է Սահմանադրության ընդունման օրը նաև պետական խորհրդանշիների օր նշելու հարցը

PanARMENIAN.Net - Քննարկվում է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության ընդունման օրը, նաև պետական խորհրդանիշների օր նշելու հարցը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Պետական խորհրդանշանները պետության լրիվության խորհրդանիշն է, ազգային ոգու միասնության արտահայտությունը»,- ասաց նա և խորհրդանշանների օրը պետականորեն նշելը կարևոր է այն առումով, որ «մեզ մոտ ոչ բոլոր դեպքերում է հարգանք դրսևորվում պետականության նկատմամբ, պետականության, անկախության գաղափարը ոչ բոլորի մոտ է արմատավորվել»: Պատմաբանը կարծում է, որ օրը պետականորեն նշելու դեպքում խորհրդանշանների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Նշենք, որ թեև հունիսի 15-ը նշվում է որպես պետական խորհրդանշանների օր, սակայն այն սահմանադրորեն ընդունված չէ: Ավելացնենք, որ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:

Ավելացնենք, որ ՀՀ խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և օրհներգը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---