Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթանում են Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը: Մասնակցում են 55 շախմատիստներ:

Առաջին տուրից հետո 25 շախմատիստներ հաղթանակներ են տոնել և վաստակել մեկ միավոր: Նրանց թվում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը և այլոք:

Կարեն Ասրյանը 2006թ. շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացել է ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---