
Ընտրությունների նախօրյակին Ադրբեջանի կտրուկ շարժումները, հակահայկական հայտարարությունները, հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվությունը պետք է բնական համարել, կարծում է քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Դրանք նախատեսվում են ներքին շուկայի համար: Եվ ոչ միայն: Նրանք, իրենց կարծիքով, դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա ճնշում են գործադրում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ: Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ այդպիսի քայլերի պետք է սպասել և պատրաստ լինել:
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կլինեն այս տարվա հոկտեմբերին: Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում որոշվել է գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Ակնկալվում է, որ ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով, որը կլինի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: