Վ. Սեդրակյանը խնդրեց փոխել իր նկատմամբ խափանման միջոցը. Ես կշարունակեմ դատավարությանը և չեմ խոչընդոտի

Վ. Սեդրակյանը խնդրեց փոխել իր նկատմամբ խափանման միջոցը. Ես կշարունակեմ դատավարությանը և չեմ խոչընդոտի

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրկյանը ոչ մի կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ: Նա նշեց, որ հետագայում դատավարության ընթացքում ցուցմունք տալիս կասի, թե ինչու է Վարդան Սեդրակյանի անունը խառնվել գործին:

Նիստին ցուցմունք տվեց նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը և խնդրեց փոխել իր նկատմամբ խափանման միջոցը. «Ես էլի կշարունակեմ դատավարությանը և չեմ խոչընդոտի»: Ավելացնենք, որ նիստի ժամանակ ներկայացվեցին ատրճանակի փորձագիտության արդյունքները, ըստ որոնց, արձակած կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ, քանի որ մատնահետքեր չկան: Ներկայացվեց նաև լազերային սկավառակ, որտեղ տեսագրված է այդ օրը տեղի ունեցածը:

Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը կներկայացվի հաջորդ դատական նիստին: Մյուս երկու ամբաստանյալները ցուցմունք կտան նույնպես հաջորդ դատական նիստին՝ հունիսի 20-ին, 12:00-ին:

Դատարանը լսեց նաև վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել վերջինիս ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---