Այսօր հորդառատ անձրևի և քամու հավանականություն կա

Այսօր հորդառատ անձրևի և քամու հավանականություն կա

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրից հետո հանրապետության շրջանների գերակշիռ մասում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են հորդառատ տեղումներ և կարկուտ: Առանձին վայրերում հնարավոր է քամի պոռթկումներով մինչև 22մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Հանրապետության հարավային շրջաններում` Սյունիքում և Արցախում, նաև Տաթևում կպահպանվի առանց էական տեղումների եղանակը, լավ ժամանակ է հանգիստն այստեղ անցկացնելու համար: 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում կդիտվի մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև անձրներ, ամպրոպ և քամու ուժգնացում 10-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +27+29, երեկոյան +24+26 աստիճան տաքւոթյուն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---