
Քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը համաձայն չէ այն հարցապնդումների հետ, թե Արցախը չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը լիիրավ ձևով մասնակցում է բանակցություններին, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ամեն անգամ Բաքվից կամ Երևանից ժամանում են Ստեփանակերտ, խնդիրը քննարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ: «Այն, որ Բաքուն չի ցանկանում տետատետ հանդիպել Ստեփանակերտի հետ, դա իր խնդիրն է, բայց դրանից բանակցությունների ձևաչափը չի փոխվում, Ստեփանակերտն ակտիվորեն ներազդում է գործընթացների վրա»,- շեշտեց պրոֆեսորը:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համանախագահերի ակտիվ ջանքերին, Ալեսքանդր Մանասյանը նշեց, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներն անում են այն, ինչ պետք է անեն և նրանք անպայման ձգտում են, որ բարձր մակարդակով հանդիպումներ լինեն: