Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը. Այս անգամ պատճառը ծիրանի գինն է![]() 18 հունիսի 2013 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի բնակիչները հավաքվել են Այգեզարդ գյուղի մոտ և փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են նորմալ գներով մթերել ծիրանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Այգեպատ գյուղի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը, գյուղացիները չեն պահանջում բարձրացնել գինը, այլ հակառակը՝ նրանք պարզապես խնդրում են գինը անփոփոխ թողել և այդ գնով մթերել ծիրանը: Նշենք, որ Արարատի փոխմարզպետը խոստացել է հանդիպել գյուղացիներին, բայց չի եկել: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ այս մարզ էր այցելել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով խոստացել էր, որ ծիրանի մթերումը պատշաճ կերպով կկազմակերպվի, մինչդեռ գյուղացիներն ասում են, որ մթերման գինն այս օրերի ընթացքում այնքան է իջել, որ իրենք անգամ ոռոգման ջրի գումարը չեն կարողանա դրանով վճարել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |