19 հունիսի 2013 - 13:37 AMT
Ձերբակալվել է Դինքի սպանությունը կազմակերպելու գործով կասկածյալներից մեկը

Երեկ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու գործով կասկածյալներից մեկը՝ Էրսին Յոլջուն: Այս մասին է գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը Յոլջուին դատապարտել էր 12.5 տարվա ազատազրկման, սակայն վճիռը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարանում և սակայն 2010 թվականին ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ դատարանը որոշում էր կայացրել, որ վերջինիս՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելն» հաստատող բավարար ապացույցներ չկան: Մի քանի օր առաջ դատարանը փոխել էր նրան ազատ արձակելու դատավճիռը և նոր քննություն սկսել:

Յոլջուն այժմ պահվում է Տրապիզոնի Բահչեչիկ բանտում: Նրա դատավարությունը վերսկսվելու է սեպտեմբերին: