Լույս է տեսել «Հայաստանի ազատագրված տարածքը եւ Արցախի հիմնախնդիրը» գիրքը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանի ազատագրված տարածքը եւ Արցախի հիմնախնդիրը» հոդվածների ընտրանու շնորհանդեսը: Ընտրանին լույս է տեսել հայերեն եւ ռուսերեն լեզուներով եւ կազմված է հինգ մասից. ա. Հայոց ռազմավարական գիտակցության վիճակը: Տեղեկատվական պատերազմ, բ.Հայկական հարցի տարածքային բնույթը: Հայաստանի սահմանները, գ.Ազատագրված տարածքի ռազմավարական արժեքը եւ Արցախի հիմնախնդիրը, դ.Ազատագրված տարածք. իրավական խնդիրներ, ե.Ազատագրված տարածք. վերահայացման խնդիրներ: Ընտրանու հեղինակ եւ խմբագիր Արմեն Այվազյանի խոսքերով, տվյալ հրատարակության նպատակն է հարցի հիմնական տարրերի որոշումն ու ճշտումնը:



Ընտրանին ընդգրկում է բնագրով հոդվածներ: Այն կազմված է 30 հեղինակի վերլուծական եւ փաստագրական նյութերից: Տվյալ ընտրանու հրատարակումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին պատահական չէ: Ինչպես ասել է Արմեն Այվազյանը, հասարակությունում տարածվում է տեղեկատվություն այն մասին, թե նախագահները Փարիզում կստորագրեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սզբունքների վերաբերյալ նախնական համաձայնագիր` մեկից երկու էջերի սահմաններում: «Պետությունների առաջին դեմքերի «զիջողականության» ագիտացիան հայ ժողովրդին բերում է պարտվողական տրամադրությունների: Երեւանի կողմից այդպիսի գործողությունների երկարատեւ իմիտացիան (եթե իհարկե այդ ամենը իմիտացիա է) եւ Բաքվի անփոփոխ դիրքորոշումը, որը ադրբեջանական եւ միջազգային հանրությանը համոզում եւ սովորեցում են նրան, որ խաղաղության միակ տարբերակը հայկական զորքերի դուրս բերումն է ազատագրված տարածքներից, չի կարող չզգաստացնել: Այդ պատճառով էլ հենց այսօր ենք հրատարակում մեր ընտրանին»,- ասել է Այվազյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---