Մարկոս Պիզելլիի «Կրասնոդարը» ընկերական խաղում զիջել է «Շախտյորին»

Մարկոս Պիզելլիի «Կրասնոդարը» ընկերական խաղում զիջել է «Շախտյորին»

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Կրասնոդարի» նկատմամբ: Հանդիպումն ընթացել է Ավստրիայում, որտեղ երկու թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում:

«Հանքափորները» հաշվի մեջ առաջ են անցել 10-րդ րոպեին, Լուիս Ադրիանոյի փոխանցումից հետո գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Դուգլաս Կոստան:

Սակայն 5 րոպե անց «Կրասնոդարին» հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Թիմի նորեկ Մարկոս Պիզելլիի հեռահար հարվածից հետո գնդակը դիպել է պաշտպանին ու հայտնվել Մաուրիսիո Ֆիլցովի մոտ, որն էլ խփել է պատասխան գնդակը:

Սակայն 29-րդ րոպեին Միրչա Լուչեսկուի սաները կարողացել են հաշվի մեջ առաջ անցնել ու հաղթել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---