Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույց. Հայաստանի դիրքերը բարելավվել են

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույց. Հայաստանի դիրքերը բարելավվել են

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակելէ Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից բարձրացել է 1-ին խումբ:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում պետքարտուղարությունը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով:

Մարդկանց թրաֆիքինգի հարցերով նախարարական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տարածաշրջանային գործընկերների հետ:

2012թ. ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ և չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ:

Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---