
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում մեկնարկել են թվով 14 հենապատի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Նոր հենապատերից մեկը կառուցվում է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:
8 հենապատերի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը:
Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսը: